Լիպպի. «Բալոտելլին պետք է ավելի շատ մտածի ֆուտբոլի մասին»
Աշխարհում
13:30 04/02/2013

Լիպպի. «Բալոտելլին պետք է ավելի շատ մտածի ֆուտբոլի մասին»

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին կարծում է, որ հարձակվող Մարիո Բալոտելլին, ով ձմռանը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Միլան», նոր կոլեկտիվում կարող է ցուցադրել իր ունակությունները:

«Այդ խաղացողը հսկայական ներուժ, տաղանդ ու բարձր որակներ ունի: Բայց նա պետք է ավելի շատ մտածի ֆուտբոլի, այլ ոչ թե ֆուտբոլի շուրջ ծավալվող գործընթացների մասին: Միայն այդ ժամանակ նա կարող է արդյունքի հասնել:

Եթե մնայի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, անկասկած, նրան կընդգրկեի թիմի ընդլայնված ցուցակում: «Միլանում» հիմա շատ լուրջ և երիտասարդ խաղացողներ են հավաքվել: Իսկ Բալոտելլին միշտ ցանկացել է խաղալ այդ թիմում: Այժմ ամեն ինչ հենց նրանից է կախված»,- Լիպպիի խոսքերը մեջբերել է բրիտանական մամուլը:

Placeholder
Լիպպի. «Բալոտելլին պետք է ավելի շատ մտածի ֆուտբոլի մասին»