Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ա.Աշոտյան. Մասնավոր բուհերի ճնշող մեծամասնությունը միայն փող աշխատելու տրամաբանություն ունի
«Հայաստանում չկա ոչ մի պատահականորեն բացված բուհ. ես դեմ չեմ բիզնեսին և բարձրագույն կրթությունը լավ բիզնես է, բայց դրա տրամաբանությունը ենթադրում է, որ անհրաժեշտ է բարելավել որակը, բարձրացնել արդյունավետությունը»,- Ազգային Ժողովում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով մասնավոր բուհերի առատությանը Հայաստանում:
Նրա խոսքով, մասնավոր բուհերի ճնշող մեծամասնությունը բիզնես տրամաբանություն չունի. «Փող աշխատելու տրամաբանություն ունի, բայց որակը բարձրացնելու տրամաբանություն ոչ»,- ընդգծեց նախարարը: