Վրաստանի ԿԳ փոխնախարար. Հայկական դպրոցներում կներդրվի ուսուցման բազմալեզու մոդելը
Կրթություն, գիտություն
18:49 05/02/2013

Վրաստանի ԿԳ փոխնախարար. Հայկական դպրոցներում կներդրվի ուսուցման բազմալեզու մոդելը

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում փոխնախարար Մանուկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեի հետ: ՀՀ ԿԳ նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ`հանդիպման ժամանակ Մանուկ Մկրտչյանն նշել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ կրթական համակագործակցության խորացումն ու ամրապնդումը:

Ըստ աղբյուրի` անդրադարձ է եղել Վրաստանում հայկական դպրոցների գործունեությանն առնչվող մի շարք խնդիրների, այդ թվում Հայաստանում կազմակերպվող համահայկական դպրոցական օլիմպիադաներին վրացահայ երեխաների մասնակցության հնարավորությանը:

Վրաստանի ԿԳ նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեն նշել է, որ Վրաստանի հայկական դպրոցներում նախատեսվում է ներդնել ուսուցման բազմալեզու մոդելը, որը փորձնական փուլ է անցնում շուրջ 40 դպրոցներում: Կողմերը քննարկել են հայ-վրացական  համատեղ կրթական ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է եղել  «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից երկրորդ համատեղ օլիմպիադայի կազմակերպմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին առաջին օլիմպիադան տեղի է ունեցել Երևանում, Վրաստանի ԿԳ նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեն առաջարկել է երկրորդն անցկացնել Վրաստանում:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ գործունեությանն առնչվող մի շարք աշխատանքային  հարցեր:  

Placeholder
Վրաստանի ԿԳ փոխնախարար. Հայկական դպրոցներում կներդրվի ուսուցման բազմալեզու մոդելը