Հայրիկյանը լքել է հիվանդանոցն ու ներկայացել ասուլիսի
Քաղաքական
12:15 05/02/2013

Հայրիկյանը լքել է հիվանդանոցն ու ներկայացել ասուլիսի

Քիչ առաջ Պարույր Հայրիկյանը, ով մինչ այսօր գտնվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, ներկայացավ ասուլիսի:
Դիմելով ասուլիսի բանախոս ընկերոջը` Կարո Եղնիկյանին, ԱԻՄ առաջնորդը հարցրեց. «Հո չխանգարեցի՞ ձեր ասուլիսը»:

Այնուհետև  Հայրիկյանը հայտարարեց, որ առաջին անգամ չէ, որ փորձում են իրեն սպանել. «Բայց ես երբեք չեմ սպանվել»:

Նա աջակցության համար շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, ապա հույս հայտնեց, որ ահաբեկիչների դեմ ծավալած պայքարում կհասնեն արդյունքի:

Ավալի վաղ տեղեկացրել ենք, որ Հայրիկյանը չի պատրաստվում դիմել Սահմանդրական դատարան` ընտրությունները հետաձգելու համար:

Placeholder
Հայրիկյանը լքել է հիվանդանոցն ու ներկայացել ասուլիսի