Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Աբխազիայով անցնող երկաթուղու վերականգնման մասին հարցին, ասել է, թե այն դրական ազդեցություն կունենա բոլոր կողմերի վրա, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Այս մասին տեղեկացնում է «newsgeorgia.ru» կայքը:
«Ի վնաս մեր երկրի ոչ մի բան տեղի չի ունենա: Երկաթուղու վերականգնումն օգուտ կբերի բոլոր կողմերին: Դա դրական քայլ կլինի, սակայն ժամանակ է հարկավոր: Ամեն ինչ արվելու է փուլերով, որպեսզի որևէ հարց չառաջանա», - ասել է Իվանիշվիլին:
Վրաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը ընդհատվել էր 1990-ական թվականներին, երբ պայթեցվել էր Ինգուրի գետը հատող երկաթուղային կամուրջը: 2004 թ-ին մասնակի վերականգնումից հետո գործարկվել էր միայն Աբխազիան Ռուսաստանին կապող հատվածը:
Ավելի վաղ, Հայաստան կատարած այցելության ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, թե Վրաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ աբխազական երկաթուղու բացման և Ռուսաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման համար: