Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջերս Ադրբեջանի Տնտեսական զարգացման նախարարության մի աշխատակից դիմել էր «azadliq.org» գործակալությանը, հայտնելով, որ իրենց նախարարության աշխատակիցներին բռնի կերպով ստիպում են հավանել Իլհամ Ալիևի պաշտոնական էջը ֆեյսբուքում: Ընդ որում հավանելուց հետո բոլոր աշխատակիցները պարտավոր են այդ մասին տեղեկացնել նախարարության ներքին վերահսկողության բաժնին և, ի ապացույց, բացել ֆեյբուքյան էջերն ու ցույց տալ, որ հրահանգը կատարված է:
Աղբյուրը նշում է, որ սա «վերևից» տրված հրաման է, և ամենայն հավանականությամբ բոլոր պետական կառույցներում մարդկանց ստիպում են մուտք գործել նախագահի էջ և սեղմել «Like» կոճակը: Այս քայլն ամենայն հավանականությամբ ուղղված է լեգիտիմացնելու Իլհամ Ալիևին ընտրությունների նախօրեին և ցույց տալու միջազգային կառույցներին, որ նախագահի էջը տասնյակ հազարավոր մարդիկ են հավանել: