Հարցում. Ընտրություններին կմասնակցի քվեարկողների մինչև 76 տոկոսը
Քաղաքական
11:52 05/02/2013

Հարցում. Ընտրություններին կմասնակցի քվեարկողների մինչև 76 տոկոսը

«Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի» (ВЦИОМ) կողմից Հայաստանում իրականացված հարցման 1624 մասնակիցներից 76 տոկոսը մտադիր է փետրվարի 18-ին գնալ ընտրատեղամասեր: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց «Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի» տնօրեն Վալերի Ֆյոդորովը՝ զգուշացնելով, որ սոցհարցման անճշտությունները կազմում են 2 տոկոս:

Նրա խոսքով՝ ընտրությունները ՀՀ բնակչության համար կարևոր սոցիալ-քաղաքական թեմաներից մեկն է, թեև երկրում նախընտրական իրավիճակի շուրջ կարծիքը տարբեր է:

«Հարցվածների 2/3 կամ 64 տոկոսը գոհ չէ երկրում տիրող իրավիճակից, իսկ մեծամասնությունը՝ 57 տոկոսը նշել է վիճակի վատթարացման մասին:

Հարցման մասնակիցները երկրի ամենակարևոր հիմնախնդիրը համարում են գործազրկությունը, ապա՝ ցածր աշխատավարձերը, ակնկալելով այդ հարցերի լուծման վրա կառավարության ուշադրության սևեռումը», - ասաց նա:

Ըստ բանախոսի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 56 տոկոսը: Ավելի շատ բացասական, քան դրական գնահատականներ են ստացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Կառավարությունը: «Վարչապետը ստացել է ընդհանուր առմամբ դրական գնահատականի 42 տոկոսը, Կառավարությունը՝ 37»- նշեց նա, նաև տեղեկացրեց, որ բավական բարձր դրական գնահատականներ ունեն Երևանի քաղաքապետը և  ՏԻՄ ղեկավարները՝ համապատասխանաբար` 67 և 71 տոկոսներ:

Երկրի սոցիալ-տնտեսական կյանքին հետևում է բնակչության մեծամասնությունը՝ 75 տոկոսը: Առավել մեծ ուշադրություն են դարձնում տարեց մարդիկ:

Ամփոփելով այդ տվյալները՝ Վալերի Ֆյոդորովը կարծիք հայտնեց, որ ընտրությանը կմասնակցի քվեարկելու իրավունք ունեցողների 65 տոկոսը: Նա նաև շեշտեց, որ հարցումը կատարվել է հունվարի 25-ից 29-ը՝ մինչև ՀՀ Նախագահի թեկնածուի հետ տեղի ունեցած դեպքը, որը, թեև, նրա կարծիքով՝ էապես չի ազդելու բնակչության տրամադրության վրա:

Placeholder
Հարցում. Ընտրություններին կմասնակցի քվեարկողների մինչև 76 տոկոսը