Ռոնալդու. «Ռեալն» ուժեղ է «Մանչեսթեր Յունայթեդից»
Աշխարհում
15:50 05/02/2013

Ռոնալդու. «Ռեալն» ուժեղ է «Մանչեսթեր Յունայթեդից»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի նախաշեմին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իր ներկայիս թիմն ավելի ուժեղ է նախկինից: 

Հիշեցնենք, որ 2009 թ. պորտուգալացին 80 մլն եվրոյով տեղափոխվեց Իսպանիայի մայրաքաղաք:

Քրիշտիանուն վստահ է, որ մադրիդցիներն ունեն ավելի հզոր կազմ և կարող են հաղթել «կարմիր սատանաներին»:

«Վստահ եմ, ամեն ինչ լավ կլինի: Իմ տեսանկյունից, «Ռեալի» կազմն ավելի ուժեղ է, սակայն մենք դա պետք է ապացուցենք խաղադաշտում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ համախմբված թիմ է, ինչը ցուցադրել է բոլոր այս տարիների ընթացքում:

Յուրաքանչյուր տարի «մանկունիանցիները» տեղ են գրավում մրցաշարային աղյուսակի ամենաբարձր հորիզոնականներում, ուստի մենք նրանց մեծ հարգանքով ենք վերաբերվում: Այս դիմակայությունն աչքի կընկնի ծանր պայքարով, որն առավել նկատելի կլինի Մանչեսթերում»,- նշել է Ռոնալդուն:

Placeholder
Ռոնալդու. «Ռեալն» ուժեղ է «Մանչեսթեր Յունայթեդից»