Նեյմար. «Անգլիայի հավաքականը միայն մեկ առաջատար ունի»
Աշխարհում
15:26 06/02/2013

Նեյմար. «Անգլիայի հավաքականը միայն մեկ առաջատար ունի»

«Սանթոսի» առաջատար Նեյմարը խոսել է Անգլիայի հավաքականի մասին` նշելով, որ այդ թիմը չի կարող հաղթել Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Չեմ կարծում, որ Անգլիայի հավաքականը կկարողանա հաղթել Բրազիլիայում: Այս ընտրանին ունի մի քանի ոչ վատ ֆուտբոլիստներ և ուրիշ ոչինչ: Նրանք շատ են հույսը դնում Ուեյն Ռունիի լավ խաղի վրա: Այլ առաջատարներ անգլիացիները չունեն:

Որպես օրինակ` նշեմ Իսպանիայի հավաքականին: Եթե չստացվի Ինյեստայի խաղը, ապա նրանք ունեն Խավի: Արգենտինայի ընտրանին Մեսսիի փոխարեն կարող է խաղադաշտ դուրս բերել Ագուերոյին կամ Տևեսին: Անգլիայի ընտրանին նման բանի մասին կարող է միայն երազել»,- նշել է Նեյմարը:

Placeholder
Նեյմար. «Անգլիայի հավաքականը միայն մեկ առաջատար ունի»