Ռոնալդինյո. «Մեսսին ու Նեյմարը եսասեր չեն»
Աշխարհում
15:04 06/02/2013

Ռոնալդինյո. «Մեսսին ու Նեյմարը եսասեր չեն»

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է, որ «Սանթոսի» աստղ Նեյմարը կարող է իրեն հիանալի դրսևորել կատալոնյան ակումբում: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:

«Չեմ կիսում որոշ մարդկանց այն կարծիքը, որ Նեյմարը չի կարող իրեն լավ կողմերով դրսևորել «Բարսելոնում»: Նա շատ ավելի քիչ հակումներ ունի վնասվածքներ ստանալու, բացի այդ, հիանալի կարող է հարմարվել և իրեն գտնել կատալոնյան թիմի խաղաոճում:

Պետք չէ Մեսսիին կամ Նեյմարին եսասեր համարել: Նրանք խաղադաշտում կարող են հիանալի համագործակցել, և նման տեղափոխությունից «Բարսելոնը» միայն կշահի»,- նշել է Ռոնալդինյոն:

Placeholder
Ռոնալդինյո. «Մեսսին ու Նեյմարը եսասեր չեն»