ՎիվաՍել-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը
Տնտեսություն
12:00 06/02/2013

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը

2012թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի պետական բյուջե վճարած հարկերը 22 տոկոսով գերազանցում են 2011 թվականի ցուցանիշը:

Ընկերության մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ 2012 թվականին հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը («Ղ-Տելեկոմ») պետական բյուջե է փոխանցել 21,672,938,130 ՀՀ դրամ (21,7 մլրդ ՀՀ դրամ)` 2012թ.-ի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով երրորդ տողը:

Թեև 2011թ.-ին խոշոր հարկատուների ցանկում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նույնպես զբաղեցնում էր երրորդ տեղը (2011-ին հարկային վճարները կազմել են 17,751,611,850 ՀՀ դրամ/17,7 մլրդ ՀՀ դրամ), 2012թ.-ին ընկերությունը նախորդ տարվա իր ցուցանիշը գերազանցել է 22 տոկոսով:

2011թ.-ի համեմատ` 2012թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի հարկային վճարների ավելացումը հիմնականում պայմանավորված է ընկերության կողմից փոխանցված ուղղակի հարկերի (շահութահարկ և եկամտահարկ) ծավալների աճով:

Ընդհանուր առմամբ, 2005թ.-ից ի վեր, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մուտք գործեց հայաստանյան շուկա, ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 126,944,110,870 ՀՀ դրամ (126,9 մլրդ ՀՀ դրամ):

Ընկերությունը որդեգրել է թափանցիկ գործելակերպ, սոցիալական պատասխանատվություն և հարգանք օրենքի հանդեպ, ինչը նաև դրսևորվում է հարկային պարտավորությունների անթերի կատարմամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ)
Տարի
Ցանկում զբաղեցրած տեղը
Գումար (ՀՀ դրամ)
2005
15
     2,277,059,000
2006
4
     9,412,008,770
2007
4
   15,490,490,700
2008
1
   30,796,438,500
2009
3
   15,916,172,700
2010
4
   13,627,391,220
2011
3
   17,751,611,850
2012
3
   21,672,938,130
  126,944,110,870

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը