Մեքսիկայում իննամյա աղջիկը մայր է դարձել
Աշխարհում
15:50 07/02/2013

Մեքսիկայում իննամյա աղջիկը մայր է դարձել

Մեքսիկայում իննամյա աղջիկը մայր է դարձել: Այդ մասին «РИА-Новости»-ի փոխանցմամբ, փետրվարի 6-ին հայտարարել են Հալիսկոյի նահանգի Սապոպան քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ եղել է ծննդաբերությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, փոքրիկը կշռում է 2,7 կիլոգրամ, հասակը 50 սանտիմետր է, մայրն ու դուստրն իրենց լավ են զգում: Ծննդաբերությունը տեղի է ունեցել հունվարի վերջին, բայց այդ եզակի դեպքի մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Մինչդեռ այդ գործի հանգամանքների հետաքննությանն արդեն ձեռնամուխ են եղել իրավապահ մարմինները: Հալիսկոյի դատախազության կարծիքով` հնարավոր է, որ այս դեպքը կապված է բռնաբարության և անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ:

Նախնական տվյալներով, երեխայի հայրը կարող է լինել 17-ամյա երիտասարդը, ում որոնման աշխատանքներն իրականացվում են:

Placeholder
Մեքսիկայում իննամյա աղջիկը մայր է դարձել