Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի հավատում, որ ժամանակակից ֆուտբոլում օգտագործվում են արգելված խթանիչներ:
«Դա շատ վիճելի և նուրբ հարց է: Եթե իմ կարծիքն է Ձեզ հետաքրքրում, ապա, ըստ իս, ֆուտբոլում դոպինգը տեղ չունի: Սա թիմային խաղ է, և չեմ հասկանում` ի՞նչ կարիք կա դիմելու արգելված խթանիչների օգնությանը: Որպեսզի ավելի լա՞վ ելույթ ունենաս… Անհասկանալի է:
Ինչ վերաբերվում է բոլորի կողմից այդքան քննարկվող Մոուրինյո-Ռոնալդու կոնֆլիկտին, ապա վիճելի հարցերը պետք է մնան հանդերձարանում: Մեզ մոտ ամեն ինչ հարթված է, ոչ մի խնդիր չկա»,- նշել է Ռոնալդուն: