Այսօրվա դրությամբ Հայաստանի ընտրողների թիվը 2 մլն 505.882 է
Քաղաքական
11:07 08/02/2013

Այսօրվա դրությամբ Հայաստանի ընտրողների թիվը 2 մլն 505.882 է

Հայաստանի Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված փետրվարի 8-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թվի մասին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ 2 մլն 505.882:

«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:

Այսպես, քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.505.882, որից.

- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 2865.

- Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 111.

-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 130.

- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 68», -ասված է հայտարարության մեջ:

Placeholder
Այսօրվա դրությամբ Հայաստանի ընտրողների թիվը 2 մլն 505.882 է