Լեմպարդ. «Այո, ես պատրաստվում եմ խաղալ աշխարհի առաջնությունում»
Աշխարհում
15:31 08/02/2013

Լեմպարդ. «Այո, ես պատրաստվում եմ խաղալ աշխարհի առաջնությունում»

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել միջազգային կարիերան:

«Աշխարհի գավաթը, անկասկած, իմ նպատակն է, և ես կձգտեմ շարունակել խաղալ բավական բարձր մակարդակով, որպեսզի մասնակցեմ այդ մրցաշարին: Չեմ պատրաստվում կարիերաս ավարտել հավաքականում: Սակայն ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Չեմ կարող ասել, թե հետո իմ կարիերան ինչպես կդասավորվի:

Արդյոք ես կխորհրդակցե՞մ Հոջսոնի հետ: Հնարավոր է: Սակայն առաջին հերթին կհենվեմ իմ մտքերի վրա: Միայն սեփական որոշումն իմաստ ունի: Ամեն դեպքում` ֆուտբոլային խաղադաշտում հնարավոր ամեն ինչ կանեմ»,- Լեմպարդի խոսքերը մեջբերել է BBC-ն:

Placeholder
Լեմպարդ. «Այո, ես պատրաստվում եմ խաղալ աշխարհի առաջնությունում»