Ռոնալդինյո. «Հարտը խաբեց ինձ» (Տեսանյութ)
Աշխարհում
15:30 08/02/2013

Ռոնալդինյո. «Հարտը խաբեց ինձ» (Տեսանյութ)

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ռոնալդինյոն Անգլիայի ընտրանու հետ ընկերական խաղից (1:2) հետո խոսել է այն մասին, թե ինչու չի իրացրել 11 մետրանոց հարվածը:

«Սովորաբար ես այդ անկյունը չեմ խփում: Բայց դարպասապահ Ջո Հարտը խաբեց ինձ, ուստի չկարողացա իրացնել 11 մետրանոցը: Գիտեինք, թե այդ խաղում ինչպիսի դժվարություններ են մեզ սպասվում: Ի վերջո, Անգլիայում առաջնությունը մոտենում է վերջնագծին, իսկ մեզ մոտ շատ ֆուտբոլիստներ նոր են սկսում մասնակցել պաշտոնական հանդիպումների: Օրինակ` ես միայն մեկ խաղ եմ անցկացրել»,- Ռոնալդինյոյի խոսքերը մեջբերել է goal.com-ը:

Placeholder
Ռոնալդինյո. «Հարտը խաբեց ինձ» (Տեսանյութ)