Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Gallup. Ր. Հովհաննիսյանի, Վ. Սեդրակյանի ու Պ. Հայրիկյանի վարկանիշները հավասար են
«Արմնյուզ»-ի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ` Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ Gallup Organization կողմից անցկացված «Նախագահական ընտրություններ Հայաստանում. Հանրային կարծիքի երրորդ հարցման» մասնակից 1017 ՀՀ բնակչից` 20 տոկոսը իր ձայնը երբեք չի տա նախագահի թեկնածու Արման Մելիքյանին, 18 տոկոսը` Արամ Հարությունյանին, 17 տոկոսը` Հրանտ Բագրատյանին, 16-ական տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Սեդրակյանին ու Պ. Հայրիկյանին, 10 տոկոսը Անդրիաս Ղուկասյանին, 4 տոկոսը` Սերժ Սարգսյանին:
Այս տվյալները ներկայացվեց այսօրվա ասուլիսում, որն ամփոփում էր «Արմնյուզ»-ի նախաձեռնությամբ և ֆինանսավորամամբ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ Gallup կազմակերպության կողմից իրականացված երրորդ հարցման արդյունքները: Հանրային կարծիքի երրորդ հարցումն իրականացվել է հունվարի 25-ից փետրվարի 2-ը: Հարցմանը մասնակցել է 1017 չափահաս բնակիչ Հայաստանի բոլոր շրջաններից: Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն:

Հարցվածների 68 տոկոսը դրական է վերաբերվում նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, 52 տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանին, 33 տոկոսը` Պարույր Հայրիկյանին, 23 տոկոսը` Հրանտ Բագրատյանին:
