Արոնյանը հանդես կգա Ստավանգերում
Սպորտ
15:40 09/02/2013

Արոնյանը հանդես կգա Ստավանգերում

 Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տարվա մայիսի 7-18-ը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շրջանային մրցակարգով անցկացվելիք մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Թեմուր Ռաջաբովը, Սերգեյ Կարյակինը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Վան Հաոն և Յոն Լուդվիգ Համերը:

Placeholder
Արոնյանը հանդես կգա Ստավանգերում