Հայրիկյանը որոշել է. Կդիմի ՍԴ
Քաղաքական
15:06 09/02/2013

Հայրիկյանը որոշել է. Կդիմի ՍԴ

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քիչ առաջ այցելել է հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին: Aysor.am-ի փոխանցմամաբ, Հայրիկյանը նախ զրուցել է Ղուկասյանի հետ` հորդորելով նրան դադարեցնել հացադուլը, ապա` պատասխանել է մի քանի հարցերի:

Հայրիկյանը հայտարարել է, որ վերջնականապես որոշել է դիմել Սահմանադրական դատարան.«Վաղը` 15:30, ես ՍԴ կտանեմ իմ դիմումը»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել էին հունվարի 31-ի գիշերը: Գործվ երկու ձերբակալված կա:
Սահմանադրության 52 հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:

Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը»:
 

Placeholder
Հայրիկյանը որոշել է. Կդիմի ՍԴ