Տարխանով. «Անժիին» պակասում են Մխիթարյանի պես ֆուտբոլիստները»
Աշխարհում
16:26 09/02/2013

Տարխանով. «Անժիին» պակասում են Մխիթարյանի պես ֆուտբոլիստները»

 Ռուս հայտնի մարզիչ Ալեքսանդր Տարխանովը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսել է տեղական թիմերի տրանսֆերային շուկայի մասին: Մասնագետը, Մախաչկալայի «Անժիի» մրցելույթները գնահատելով, նշել է, որ այս թիմին պակասում են այնպիսի ֆուտբոլիստները, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է:

«Անժիին» հարկավոր են բոլորովին այլ որակի ֆուտբոլիստներ, ովքեր ավելի շատ են տեղաշարժվում խաղադաշտում: Այնպիսին, ինչպիսին ունի «Շախտյորը»: Խոսքս Հենրիխ Մխիթարյանի մասին է: Ֆուտբոլիստ, ով կունենա այնպիսի որակներ, ինչպիսին ունի հայ կիսապաշտպանը: Հենց այս մակարդակի խաղացողներ են պակասում «Անժիին»,- նշել է Տարխանովը:

Placeholder
Տարխանով. «Անժիին» պակասում են Մխիթարյանի պես ֆուտբոլիստները»