Աղասարյանը և Մատինյանը լրացրեցին գրոսմայստերի նորմա
Սպորտ
15:35 11/02/2013

Աղասարյանը և Մատինյանը լրացրեցին գրոսմայստերի նորմա

Երևանցի 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը «Մոսկովյան օփեն» փառատոնի «A» մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, լրացրել է գրոսմայստերի նորմա: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Նույն մրցաշարում գրոսմայստերի նորմա է լրացրել նաև երիտասարդ շախմատիստ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան): Նա նույնպես չի կրել ոչ մի պարտություն և վաստակել է 7 միավոր:

Placeholder
Աղասարյանը և Մատինյանը լրացրեցին գրոսմայստերի նորմա