Սևամորթ իտալացիներ գոյություն չունեն…
Աշխարհում
15:50 11/02/2013

Սևամորթ իտալացիներ գոյություն չունեն…

Իտալիայի առաջնության հերթական տուրի «Ինտեր»-«Կիևո» (3:1) հանդիպման ժամանակ տանտերերի երկրպագուների պահվածքը ռասիզմի հերթական դրսևորումն էր, որի պատճառով «Ինտերին» սպասվում է խոշոր չափով տուգանք: Այս մասին տեղեկացնում է «Gazzeta dello Sport»-ը:

Վիրավորական արտահայտություններն ուղղված էին «Ւնտերի» նախկին, ներկայումս Միլան քաղաքի համանուն թիմում հանդես եկող Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլիին:

Միջադեպը տեղի է ունեցել առաջին խաղակեսի ավարտից հետո: Ընդմիջման 15 րոպեների ընթացքում «Սան Սիրոյի» էկրաններին ցուցադրվել են «A» սերիայի հերթական տուրում խփված գոլերը: Երբ հերթը հասել է Մարիոյի` «Կալյարիի» դարպասը խփած գոլին, երկրպագուները, կապիկի շարժումներ անելով, սկսել էին բղավել. «Balotelli figlio di puttana» («Բալոտելլին անբարոյականի որդի է»), որին հետևել էր «Գոյություն չունեն սևամորթ իտալացիներ» արտահայտությունը:

Այժմ «Ինտերը» սպասում է պատժի…

Placeholder
Սևամորթ իտալացիներ գոյություն չունեն…