«Gunaz.tv». Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թուրք չէ
Քաղաքական
17:30 11/02/2013

«Gunaz.tv». Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թուրք չէ

 Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թուրք չէ:Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «գյունազ.թիվի» կայքը:
Պարսկալեզու աղբյուրը տեղեկացնում է, որ Խամենեիի տոհմածառում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ Իրանի հոգևոր առաջնորդի նախապապերը ապրել են ոչ թե Իրանի ներկայիս Ատրպատական (Ազարբայջան), այլ Ֆարսում նահանգում:

«Ալի Խամենեիի ընտանիքի 29-րդ սերունդը հետագայում տեղափոխվել է Ատրպատական, և նրա պապերից միայն մեկն է, որ Ատրպատականում է ծնվել, իսկ ինքը՝ Ալի Խամենեին, ծնվել է Մաշհադում»,-նշում է պարսկալեզու աղբյուրը:
Նշենք, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի ծագում իրանցի ազարի է և Ատրպատականի բնակչության հետ հանդիպումների ժամանակ երբեմն խոսում է նաև ազարի բարբառով:

Իրանական «պանիրանիստ.օրգ» կայքը, վերջերս անդրադառնալով պանթյուրքական խմբերի կողմից իրանցի թյուրքախոս ազարիներին թուրք անվանելու փաստին, մասնավորապես, նշել էր. «Պանթյուրքիստական անջատողական ուժերը փորձում են էթնիկական և լեզվական առումով Ատրպատականը (Ատրպատական) իրանական քաղաքակրթությունից անջատ ներկայացնել, այն դեպքում, որ Ատրպատականը Իրանի անքակտելի մասն է կազմում: Ատրպատականի բնակչությունն արիացիներ են, ովքեր խոսում են պարսից լեզվի ազարի բարբառով: Միայն սելջուկ-թուրքերի արշավանքից հետո է, որ այդ տարածքներում տարածում է գտել թյուրքերեն լեզուն»:

Placeholder
«Gunaz.tv». Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թուրք չէ