«Մարգար պապի» հերթական հաջողությունը՝ Նյու Յորքում
Մշակույթ
10:50 12/02/2013

«Մարգար պապի» հերթական հաջողությունը՝ Նյու Յորքում

Նյու Յորքում կայացած «Հեղինակային կինո» միջազգային ինտերնետային կինոփառատոնում ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը» ֆիլմն արժանացել է լավագույն խաղարկային ֆիլմ մրցանակին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը» կարճամետրաժ ֆիլմն արդեն իսկ մասնակցել է տասից ավելի միջազգային կինոփառատոնների՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների և դիպլոմների:

Հաճախ երկրների միջև գոյացող սահմանային և քաղաքական անհամաձայնությունները կամա թե ակամա անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի վրա: Այս է Մարգար պապի հոգսը, երբ մի առավոտ արթնանալով պարզում է, որ տասնամյակներով իր տանն ու հողին մաս կազմող արտաքնոցը հայտնվել է ուրիշ պետության սահմանում: Սահմանապահների և գյուղապետի սահմանը չխախտելու անհեթեթ բացատրությունները` աշխարհին շիտակ հոգով վերաբերվող Մարգար պապի համար չեն, և նա ստիպված է լինում հողագործի բահը մի կողմ դնել, խրամատ փորել և զենքով պաշտպանել իր ունեցվածքն ու պատիվը:
Ֆիլիմի սցենարի հեղինակն է Արթուր Մկրտչյանը, ռեժիսորը` Գուժ Թադևոսյանը, դերակատարներ՝ Կարեն Ջահանգիրով, Ժորա Դիլանյան, Լիոնյա Գալստյան, Նարեկ Աղեկյան:

Նախորդող նորություններ՝ «Մարգար պապը» «հասել» է Կանադա

«Մարգար պապը». Մրցանակների արժանացած ֆիլմը շուտով կցուցադրվի նաև Թեհրանում

 «Մարգար պապը» առաջիկայում ցուցադրվելու է միջազգային կինոփառատոնների մրցութային բաժնում


Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը» ֆիլմը միջազգային կինոփառատոնում արժանացել է դիպլոմի

Placeholder
«Մարգար պապի» հերթական հաջողությունը՝ Նյու Յորքում