Անդրիաս Ղուկասյան. Թյուրիմացություն է եղել
Քաղաքական
11:41 12/02/2013

Անդրիաս Ղուկասյան. Թյուրիմացություն է եղել

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բնական է համարում, որ արյան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներ են հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է ժամը 11-ին իր որոշման մասին հայտնելուն, ապա Ղուկասյանը Panorma.am-ին հայտնեց, որ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Ինքը նախարարի տեղակալին նման բան չի ասել, միայն տեղեկացրել է, որ առավոտյան իրեն կայցելեն իր բժիշկները, խորհրդակցելուց հետո, ինքը կհայտնի որոշման մասին:

«Երեկ երեկոյան նախարարի առաջին տեղակալը, մտահոգված լինելով Անդրիաս Ղուկասյանի նույն օրն առավոտյան վերցված արյան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներով, կրկին հորդորել է համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։ ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչև ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին»,-այսօր հայտնել են առողջապահության նախարարությունից:

Placeholder
Անդրիաս Ղուկասյան. Թյուրիմացություն է եղել