Իրանը Թուրքիային իր դժգոհությունն է հայտնել թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայման առնչությամբ
Քաղաքական
11:57 12/02/2013

Իրանը Թուրքիային իր դժգոհությունն է հայտնել թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայման առնչությամբ

Իրանը Թուրքիային իր դժգոհությունն է հայտնել թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայման առնչությամբ:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացվող ԷԿՕ-ի անդամ երկրների Մեջլիսի ղեկավարների համաժողովի շրջանակներում Թուրքիայի Մեջլիսի նախագահ Ջամալ Չիչիքի հետ հանդիպման ժամանակ իր դժգոհություն է հայտնել թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգերի տեղակայման փաստի առնչությամբ:

Թուրքիայի Մեջլիսի նախագահն իրանցի իր պաշտոնակցին վստահեցրել է, որ «Պատրիոտ» համակարգերը ունեն պաշտպանական բնույթ և եթե, սիրիական ճգնաժամը հանգուցալուծվի, ապա այդ հրթիռային համակարգերը կապամոնատժվեն:

Հիշեցնենք, որ օրերս Իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին, անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ հարևանների, հատկապես Սիրիայի հանդեպ վարած քաղաքականությանը, մասնավորապես նշել էր. «Թուրքիայի իշխանությունները 180 աստիճանով շրջվել են իսլամի ճանապարհից և ահաբեկիչներին զինում, վարժեցնում և ուղարկում են Սիրիա, որպեսզի մուսուլման եղբայրներին սպանեն: Այաթոլլահ Մաքարեմ Շիրազին, դիմելով Թուրքիայի իշխանություններին, մասնավորապես նշել է. Մենք պետական հարաբերությունների հետ գործ չունենք, սակայն հայտարարում ենք, որ մեր ողջ ազգը ձեզանից զզվում է»:

Նախորդող տեղեկատվություն՝ Թուրքիան պետական մակարդակով աջակցում է Իրանի անջատողական ուժերին

Placeholder
Իրանը Թուրքիային իր դժգոհությունն է հայտնել թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայման առնչությամբ