Ա. Մխիթարյան. Իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ
Հասարակություն
14:35 13/02/2013

Ա. Մխիթարյան. Իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ

«Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն 1994 թվականին ստորագրված հրադադարի պայմանագրի, այլ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Ադրբեջանի այս քայլերը պատերազմի վերսկսման հնարավորություն են ստեղծում»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կգնահատեք վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, մասնավորապես, բնակավայրերի ուղղությամբ իրականացված ինտենսիվ կրակը, ասաց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:

«Անկասկած հայկական կողմը լռեցնում է նրանց կրակակետերը, սակայն արդյունքում երկուստեք զոհեր են գրանցվում: Իսկ ո՞վ է պատասխան տալու դրա համար, ո՞վ է պատասխան տալու բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ արձակված կրակի համար, ինչո՞ւ է Ադրբեջանը դրդում մեզ վճռական քայլերի: Եվ վերջապես, ու՞ր է միջազգային հանրությունը…»,- նշեց Ա. Մխիթարյանը:

Նրա խոսքերով, հայկական կողմը երբեք անպատասխան չի թողնում հակառակորդի անպատասխանատու գործողությունները, սակայն չի բացառվում, որ Ադրբեջանի անհաշվենկատ քայլերի պատճառով անվերահսկելի իրավիճակ ստեղծվի:

Նախորդիվ`
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը. Կա մեկ վիրավոր

Placeholder
Ա. Մխիթարյան. Իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ