Ֆրենկ Լեմպարդը մանկագիր կդառնա
Աշխարհում
14:47 13/02/2013

Ֆրենկ Լեմպարդը մանկագիր կդառնա

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պայմանագիր է ստորագրել հրատարակչական գործակալության հետ` մանկական 5 գիրք թողարկելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում են բրիտանական աղբյուրները, 34-ամյա ֆուտբոլիստը մի շարք պատմություններ կգրի Ֆրենկի անունով դպրոցականի մասին: Գրքերը նախատեսված կլինեն մինչև 5 տարեկան երեխաների համար:

Առաջին գիրքը լույս կտեսնի հունիսին: Լեմպարդի խոսքերով` նա շատ է սիրում իր երեխաների համար ընթերցել քնից առաջ, ուստի որոշել է հրատարակել սեփական գրքերը:

Placeholder
Ֆրենկ Լեմպարդը մանկագիր կդառնա