Փետրվարի 18-ից ՀԿԵ-ում գործելու է Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը
Տնտեսություն
11:08 13/02/2013

Փետրվարի 18-ից ՀԿԵ-ում գործելու է Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը

Փետրվարի 18-ից Հարավկովկասյան երկաթուղին կգործարկի Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից ու մանրամասնում, որ այն գործելու է ամեն օր՝ մեկնումը Գյումրիից ժամը 7:10-ին, ժամանումը Սանահին՝ 9:48-ին:

Հակառակ ուղղությամբ գնացքը մեկնելու է 15:10-ին՝ ժամանելով Գյումրի 17:36-ին:
Նոր էլեկտրագնացքի գործարկման պատճառով փոփոխվելու են նաև Գյումրի-Երևան և Երասխ-Երևան էլեկտրագնացքների չվացուցակները: Փետրվարի 18-ից էլեկտրագնացքը Գյումրիից Երևան մեկնելու է առավոտյան ժամը 8:35-ին, իսկ Երասխից՝ ժամը 7:10 –ին:

Հաշվի առնելով Բագրավան կայարանում և Շիրակավան կառամատույցում ուղևորների հոսքի բացակայությունը՝ նշված վայրերում վերացվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կանգառները:

 

Placeholder
Փետրվարի 18-ից ՀԿԵ-ում գործելու է Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը