Ալեքս Ֆերգյուսոն. «Քրիշտիանուն անհավանական գոլ խփեց»
Աշխարհում
13:22 14/02/2013

Ալեքս Ֆերգյուսոն. «Քրիշտիանուն անհավանական գոլ խփեց»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումից (1:1) հետո իր կարծիքն է հայտնել Քրիշտիանու Ռոնալդուի խփած գոլի և, ընդհանրապես, նրա խաղի մասին:

«Ինչպիսի՞ն էր այդ գոլը: Անհավանական: Այնտեղ ոչինչ հնարավոր չէր անել: Երբ մտա հանդերձարան, հարցրեցի Էվրային, թե ինչու չհսկեց Ռոնալդուին, մի՞թե դա այդքան դժվար էր: Բայց երբ դիտեցի դրվագի տեսագրությունը, մտածեցի. «Այս ի՞նչ եմ ես ասում»:

Հնարավոր է` Քրիշտիանու Ռոնալդուի համար դժվար էր խաղալ իր նախկին թիմի դեմ: Ի վերջո, նա շատ զգացումներ է ապրել այն 6 տարվա ընթացքում, որոնք անցկացրել է մեր թիմում: Այդուհանդերձ, միշտ վտանգավոր է, երբ գնդակ է ստանում»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:

Placeholder
Ալեքս Ֆերգյուսոն. «Քրիշտիանուն անհավանական գոլ խփեց»