Ավագանու ընտրություններին ՕԵԿ ցուցակը գլխավորելու է նախկին ՀՀԿ-ական Հովհ. Շահինյանը
Օրվա մամուլ
09:46 15/02/2013

Ավագանու ընտրություններին ՕԵԿ ցուցակը գլխավորելու է նախկին ՀՀԿ-ական Հովհ. Շահինյանը

«Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Մայիսին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորելու է նախկին ՀՀԿ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Վերջինս թերթի թղթակցին հայտնել է, որ կլինի ՕԵԿ ցուցակում, բայց թե որ տեղում, կորոշի կուսակցությունը` քաղխորհրդի նիստում: «Կարևոր չի` որ տեղում կլինեմ»,- ասել է Շահինյանը: Նա ՕԵԿ անդամ է դարձել անցյալ տարվա դեկտեմբերին:

Placeholder
Ավագանու ընտրություններին ՕԵԿ ցուցակը գլխավորելու է նախկին ՀՀԿ-ական Հովհ. Շահինյանը