Facebook-ի նոր համակարգը կթաքցնի դեռահասների էջերը մեծահասակ օգտատերերից
Աշխարհում
19:20 16/02/2013

Facebook-ի նոր համակարգը կթաքցնի դեռահասների էջերը մեծահասակ օգտատերերից

 Facebook սոցիալական ցանցը մտադիր է նոր ֆիլտրման համակարգ մտցնել կայքի որոնողական համակարգում, որը կթաքցնի դեռահասների էջերը մեծահասակ օգտատերերից: Այս մասին է հաղորդում «BBC» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, ռեսուրսի սեփականատերերը կարծում են, որ նոր սահմանափակումները թույլ կտան, որպեսզի անչափահասները հեռու մնան մանկապիղծներից և չարագործներից։

Ֆիլտրը մոտ ժամանակներս կարող է հայտնվել Facebook Social Graph «սոցիալական որոնողական համակարգում»:

FB սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքերով` «Social Graph» լրատվական ժապավենից և Timeline-ից հետո խոստանում է դառնալ սոցցանցի երրորդ կարևոր տարրը:

Placeholder
Facebook-ի նոր համակարգը կթաքցնի դեռահասների էջերը մեծահասակ օգտատերերից