ԼՂՀ ՊԲ. Հակառակորդն ակտիվացել է
Օրվա թեմա
17:24 18/02/2013

ԼՂՀ ՊԲ. Հակառակորդն ակտիվացել է

Վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի 16ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը “СВД” և “Իստիգլալ” տիպի դիպուկահար զենքերից:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն:

Placeholder
ԼՂՀ ՊԲ. Հակառակորդն ակտիվացել է