Սերժ Սարգսյանը կատարեց քաղաքացիական պարտքը (լուսանկարներ, տեսանյութ)
Քաղաքական
11:55 18/02/2013

Սերժ Սարգսյանը կատարեց քաղաքացիական պարտքը (լուսանկարներ, տեսանյութ)

Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում քվեարկեց ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա տեղամաս էր եկել առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:

Քվեաթեթրիկը տուփի մեջ գցելուց հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է Հայաստանի ապագայի ու ապահով Հայաստանի համար:  «Մեր քաղաքացիների և ընտանիքների ապահովության համար»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում ընտրական գործընթացը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ  դա կերևա ընտրությունների առաջին արդյունքներից հետո:

Placeholder
Սերժ Սարգսյանը կատարեց քաղաքացիական պարտքը (լուսանկարներ, տեսանյութ)