BBC-ին «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա հեռուստասերիալ կնկարահանի
Մշակույթ
14:43 19/02/2013

BBC-ին «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա հեռուստասերիալ կնկարահանի

BBC հեռուստաընկերությունը Լև Տոլստոյի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ «Պատերազմ և խաղաղության» վեպի հիման վրա հեռուստասերիալ կնկարահանի: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ին:

Արդեն հայտնի է, որ հեռուստասերիալը բաղկացած կլինի 6 մասից: Ֆիլմի սցենարը գրում է Էնդրյու Դեվիսը: Նախկինում նա մասնակցել է նաև մի շարք ֆիլմերի էկրանավորմանը, այդ թվում՝ «Բրիջետ Ջոնսի օրագիրը», «Դոկտոր Ժիվագո», «Հպարտություն և նախապաշարմունք» և այլն:

Ինչ վերաբերում է դերասաններին, ապա գլխավոր դերակատարների ընտրության վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հրապարակվում։
Նոր հեռուստասերիալը նախատեսվում է հանդիսատեսի դատին ներկայացնել 2015թ-ին BBC-ով:

Placeholder
BBC-ին «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա հեռուստասերիալ կնկարահանի