Մեկնարկելու է պաշտոնաթողությունների շքե՞րթը
Օրվա մամուլ
09:32 19/02/2013

Մեկնարկելու է պաշտոնաթողությունների շքե՞րթը

«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարական կտան: Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը որոշ պաշտոնյաների աշխատանքի է նշանակել պայմանով, որ նախագահական մյուս ժամկետի ժամանակ առնվազն այդ տեղում չեն լինելու: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ` հրաժարականի շքերթը կմեկնարկի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը հարց է ուղղել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին: Վերջինս պատասխանել է. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»:

Placeholder
Մեկնարկելու է պաշտոնաթողությունների շքե՞րթը