ԵԽԽՎ դիտորդ. Հայաստանի նախագահի ընտրությունները մրցակցային էին
Քաղաքական
15:48 19/02/2013

ԵԽԽՎ դիտորդ. Հայաստանի նախագահի ընտրությունները մրցակցային էին

Արդյունքները ցույց են տվել, որ մրցակցություն տեղի ունեցել է, ճիշտ է կարող է մեր դիտորդների միջև որոշ տարաձայնություն լինեն, բայց ընդհանուր առմամբ մրցակցություն տեղի ունեցել է յոթ թեկնածուների միջև: Այդ մասին այսօր ՀՀ նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած եվրոպական պատվիրակությունների համատեղ ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ պատվիրակության նախագահ Քերին Ուոլդսեթը:

Նրա խոսքով, յոթ թեկնածուներ մասնակցել են ընտրություններին, նրանցից առավելագույն ձայներ ստացել է գործող նախագահը, իսկ որ ուժերն էլ չեն մասնակցել ընտրություններին, դա, ըստ նրա, իրենց խնդիրն է:

Այն, որ նախագահի ընտրություններում 60 տոկոսից ավելի մասնակցություն է եղել, դա նշանակում է, որ քաղաքացիները ցանկանում էին մասնակցել ընտրություններին և «եկան ու մասնակցեցին»:

Նշենք, որ Ուոլդսեթի ու մյուս դիտորդների հայտարարություններից հետո արտակարգ իրավիճակ ստեղծվեց ասուլիսի ընթացքում. Մի քանի ՀԿ-ներ դուրս եկան և հայտարարեցին, որ չեն ընդունում եվրոպացի դիտորդների դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այդ ամենի արդյունքում ասուլիսն այժմ ընդմիջվել է:

Placeholder
ԵԽԽՎ դիտորդ. Հայաստանի նախագահի ընտրությունները մրցակցային էին