Աղվան և Վլադիմիր Պապիկյան եղբայրները տեղափոխվեցին «Սպարտակ»
Աշխարհում
13:52 20/02/2013

Աղվան և Վլադիմիր Պապիկյան եղբայրները տեղափոխվեցին «Սպարտակ»

Աղվան և Վլադիմիր Պապիկյան եղբայրները, որոնց իրավունքները պատկանում են լեհական «Լոձին», վարձավճարով հանդես կգան Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմում: Եղբայրները Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի խաղացողներ են: Նրանցից կրտսերը` 19-ամյա Աղվանը, այսօր կմեկնի Անթալիա և կմիանա «Սպարտակի» պահեստային կազմին, որը հավաք է անցկացնում Թուրքիայում: Իսկ 20-ամյա Վլադիմիրը վնասվածք ունի: Մոսկվայում նա դեռ պետք է բժշկական հետազոտության ենթարկվի և լուծի բուժման հետ կապված հարցերը: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»:

Ավելացնենք, որ Պապիկյանները «Սպարտակում» վարձավճարով կխաղան մինչև առաջիկա ամառը:

Placeholder
Աղվան և Վլադիմիր Պապիկյան եղբայրները տեղափոխվեցին «Սպարտակ»