Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր վեպը լույս կտեսնի սեպտեմբերին
Մշակույթ
10:10 20/02/2013

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր վեպը լույս կտեսնի սեպտեմբերին

«007 գործակալ» Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր վեպը, որի հեղինակն է անգլիացի գրող Ուիլյամ Բոյդը, կհրատարակվի սեպտեմբերին: Այս մասին հայտնում է Mignews.com-ը:

Ջեյմս Բոնդի մասին Յան Ֆլեմինգի գրքերի ժառանգությունը տնօրինող հրատարակչությունը հայտնել է, որ գիրքը բրիտանական գրախանութներում կհայտնվի սեպտեմբերի 26-ին: Սակայն ստեղծագործության անվանումն ու սյուժեն դեռ գաղտնի է պահվում:

«Մենք կարող ենք միայն հայտնել, որ նոր վեպի իրադարձությունները ծավալվում են 1969 թվականին, երբ գործակալը 45 տարեկան էր»,-ասվում է հրատարակչության հաղորդագրության մեջ:

Գրքի հրապարակումը նվիրված է Ջեյմս Բոնդի մասին Յան Ֆլեմինգի առաջին գրքի՝ «Կազինո Ռոյալի» լույս ընծայման 60-ամյակին:

Placeholder
Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր վեպը լույս կտեսնի սեպտեմբերին