Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընդդիմադիր թեկնածուները բանակցում են համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ
«Հրապարակը» գրել է, որ նախագահական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր թեկնածուները բանակցում են ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու շուրջ: Հայտարարությունը հավանաբար կլինի այսօր: Նախաձեռնությունը Անդրիաս Ղուկասյանինն է:
«Առաջարկել եմ բոլոր թեկնածուներին դատապարտել այս ընտրությունների արդյունքները»,-երեկ թերթի թղթակցին ասել է Ղուկասյանը` հավելելով, որ փորձում են բոլոր թեկնածուների հետ հանդիպել և ընդհանուր հայտարարի գալ: Թեկնածուները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, իրենց նախնական համաձայնությունն են տվել տեքստին: Արման Մելիքյանը մերժել է առաջարկը: «Թեկնածուների կոլխոզ են փորձում ստեղծել»,-նկատել է Մելիքյանը` հիշեցնելով, որ ինքն իր գնահատականը ընտրություններից մեկ օր առաջ է հնչեցրել` որ չի մասնակցելու ընտրություններին, սակայն կոչ է արել ընտրողներին` «ովքեր դեմ են կեղծ ընտրություններին, քվեարկեն իր օգտին, դրանով վերածելով ընտրությունները կեղծարարության դեմ համազգային հանրաքվեի»: Էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ ասել է, որ ինքն իր տանը նստած է, և որևէ մեկն իրեն որևէ առաջարկություն չի արել:
Պարույր Հայրիկյանն էլ ասել է, որ ինքը տեղյակ չէ, հավանաբար իր օգնականների հետ են համաձայնեցրել: