«El Pais». «Ռեալը» պատրաստվում է ամռանը վաճառել Ռոնալդուի տրանսֆերը
Աշխարհում
14:53 20/02/2013

«El Pais». «Ռեալը» պատրաստվում է ամռանը վաճառել Ռոնալդուի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից: Այս մասին հաղորդում է «El Pais»-ը:

Աղբյուրի տեղեկություններով` չնայած այն հանգամանքին, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 15 մլն եվրո «մաքուր» աշխատավարձ, վերջինս հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ:

Քրիշտիանու Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2015 թ., ուստի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի անկումը չթույլատրելու նպատակով «Արքայական ակումբի» ղեկավարությունը որոշել է պորտուգալացու տրանսֆերը վաճառել առաջիկա ամռանը:

Ռոնալդուի գործակալը` Ժորժե Մենդեշը, նոր պայմանագրի ստորագրումից հրաժարումը բացատրել է այն բանով, որ Ռոնալդուն իր կարիերայում նոր մարտահրավերի կարիք ունի:

Placeholder
«El Pais». «Ռեալը» պատրաստվում է ամռանը վաճառել Ռոնալդուի տրանսֆերը