Դաշնային խորհուրդը կսկսի իրենից` մարտի 15-ից կփակվի ծխարանը
Իրավունք
20:37 20/02/2013

Դաշնային խորհուրդը կսկսի իրենից` մարտի 15-ից կփակվի ծխարանը

ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր հաստատել է օրինագիծը, որն արգելում է ծխել հասարակական վայրերում և մասնավորապես պետական հաստատություններում: Նշենք, որ օրենքը ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից, սակայն Դաշնային խորհրդի ծխելու գոտին 2.5 ամիս ավելի շուտ կփակվի` մարտի 15-ին:

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ իրենց կառույցում ծխելու գոտին ավելի շուտ փակելու մասին խնդրանքով ԴԽ-ին դիմել է սենատոր Օլեգ Պանտելեևը, պարբազանելով, որ տանջվում է ծխարանից իր աշխատասենյակ հասնող ծխի հոտից:

ԴԽ-ի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն տեղեկացրել է, որ փակմանը զուգահեռ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, որպեսզի չոտնահարվեն ծխող գործընկերների իրավունքները:

Սենատորները օրենքն ընդունել են 125 «կողմ», 4 «դեմ» և 6 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Սենատորներից Վյաչեսլավ Նովիկովը իր դեմ քվեարկելը բացատրել է այն հանգամանքով, թե չի հասկանում, ինչին է պետք օրենքը, որը ազգաբնակչության 40 տոկոսը սթրեսի կբերի.

«Ճապոնիայում զոոխանութներում դադարեցրել են շների վաճառքը երեկոյան 8-ից հետո, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, թե կենդանիների արտաժամյա վաճառքը շներին, մասնավորապես, սթրեսի մեջ է գցում: Իսկ մեր երկրում 44 մլն ռուսաստանցու հասցնում են սթրեիս ու` ոչինչ»,- հայտարարել է սենատորը:
 

Placeholder
Դաշնային խորհուրդը կսկսի իրենից` մարտի 15-ից կփակվի ծխարանը