Դավիթ Ջոջուան միավորներով հավասարվեց Կարեն Գրիգորյանին
Սպորտ
17:15 21/02/2013

Դավիթ Ջոջուան միավորներով հավասարվեց Կարեն Գրիգորյանին

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող մրցաշարում յոթ տուրից հետո 5,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունի գրոսմայստեր Դավիթ Ջոջուան (Վրաստան), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: 

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 5 միավոր և ընթանում է երրորդ տեղում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա:

Placeholder
Դավիթ Ջոջուան միավորներով հավասարվեց Կարեն Գրիգորյանին