Բ. Սահակյան. Արցախում կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները կարի արտադրության դինամիկ առաջընթացը ապահովելու համար
Տնտեսություն
13:50 21/02/2013

Բ. Սահակյան. Արցախում կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները կարի արտադրության դինամիկ առաջընթացը ապահովելու համար

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցել է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են Արցախում կարի արտադրության զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է գործարարի կողմից այս ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ կարի արտադրությունը Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից էր և այստեղ կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները այդ ուղղության դինամիկ առաջընթացը ապահովելու համար:

 

Placeholder
Բ. Սահակյան. Արցախում կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները կարի արտադրության դինամիկ առաջընթացը ապահովելու համար