Առաջիկայում կսկսվեն պաշտոնանկություններ ու նկատողություններ
Օրվա մամուլ
09:14 22/02/2013

Առաջիկայում կսկսվեն պաշտոնանկություններ ու նկատողություններ

Ըստ «Ժողովուրդի» աղբյուրների` Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները երեկ` երեկոյան, հավաքվել ու քննարկել են ՀՀ նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, իսկ Ս. Սարգսյանը դժգոհել է հատկապես այն պաշտոնյաներից, որոնք հասարակության շրջանում ակնհայտորեն ցածր վարկանիշ ունեն: ԳՄ նիստում հայտարարվել է, որ սպասվում են պաշտոնանկություններ, և պետք չէ հատուկ միջնորդություններ անել: «Ով որ չի աշխատում, պիտի գնա: Մարդիկ ձախողում են ամեն ինչ»,-ասվել է ՀՀԿ-ում: Այնպես որ, առաջիկայում կսկսվեն պաշտոնանկությունների ու նկատողությունների բազմասերիանոց թատերական ներկայացումները:

Placeholder
Առաջիկայում կսկսվեն պաշտոնանկություններ ու նկատողություններ