«Մեր պահանջը ԵԱՀԿ դիտորդներից է». Ակտիվիստները դուրս են եկել բողոքի (Լուսանկարներ)
Քաղաքական
13:52 22/02/2013

«Մեր պահանջը ԵԱՀԿ դիտորդներից է». Ակտիվիստները դուրս են եկել բողոքի (Լուսանկարներ)

Այս պահին մի քանի ակտիվիստներ բողոքի ակցիա են ցանկանում անցկացնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց:

«Մեր պահանջը ԵԱՀԿ դիտորդներից է: ԵԱՀԿ-ն պետք է հեռանա Հայաստանից, այսօրվա դրությամբ նա այստեղ անելիք չունի, մնացած դիտորդական առաքելությունները` նույնպես»,-ասաց ակտիվիստներից մեկը, դժգոհելով, որ ոստիկանները նրանց թույլ չեն տվել ակցիան իրականացնել ԵԱՀԿ գրասենյակի առջև: Հիմա մասնակիցները հավաքվել են Հայաստանում Սիրիայի դեսպանատան առաջ:

«Մենք ձեզ կստիպենք դառնալ օրինապահ ոստիկաներ, անիմաստ վատամարդ եք դառնում, դրա համար էլ ձեզ չեն սիրում»,-դիմելով ոստիկաններին ասաց ակտիվիստներից մեկը:

Մինչ այս պահը ԵԱՀԿ երևանյան գրասենյակից որևէ մեկը դուրս չի եկել` զրուցելու քաղաքացիների հետ:  «Նրանք թաքնվում են այն քաղաքացիներից, որոնք իրավունքների մասին խոսում են»,-բացականչում է ակտիվիստներից մեկը:

«Ոստիկանությունը ձեր խաղաղ հավաքի բնականոն ընթացքը ապահովելու համար առաջարկում է ակցիան իրականացնել դիմացի մայթում, ոստիկանությունը կապահովի անվտանգ տեղաշարժը»,-բարձրախոսով հայտարարեց ոստիկաններից մեկը, ինչին ակտիվիստներն արձագանքեցին հեգնական ռեպլիկներով:
 

 

Placeholder
«Մեր պահանջը ԵԱՀԿ դիտորդներից է». Ակտիվիստները դուրս են եկել բողոքի (Լուսանկարներ)