Բաքվում դպրոցի առաստաղը փլվել է առաջին դասարանի աշակերտների գլխին (Տեսանյութ)
Տնտեսություն
15:25 23/02/2013

Բաքվում դպրոցի առաստաղը փլվել է առաջին դասարանի աշակերտների գլխին (Տեսանյութ)

 Բաքվի Նարիմանովի շրջանում թիվ 193 դպրոցի դասասենյակի առաստաղը դասաժամին թափվել է առաջին դասարանի աշակերտների գլխներին: Նրանցից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել: «ԱՆՍ» հեռուստաալիքի լրագրողների հետ զրույցում երեխաների ծնողները ասել են, որ դասասենյակի առաստաղի փլուզումը սպասելի էր, քանի որ դպրոցն ամբողջությամբ գտնվում է վթարային վիճակում:

Faktxeber.com-ը հայտնում է, որ փլուզված դասասենյակում պարապմունքներ են անցկացրել դպրոցի ռուսական բաժանի առաջին դասարանի աշակերտները: Երեխաների ծնողները հայտարարել են, որ մինչև դպրոցն ամբողջությամբ չվերանորոգվի, երեխաներին չեն ուղարկի դպրոց:

Կայքը նշում է, որ մի քանի տեղից փլուզվել է նաև դպրոցի տնօրենի առանձնասենյակի առաստաղը: Դպրոցի տնօրեն Ռահիմ Հուսեյնովը ասել է, որ անցյալ դարի 20-ական թվականներին կառուցված շենքը հիմնական վերանորոգման  կարիք ունի:

Նախկինում դպրոցի շենքը հանրակացարան է եղել, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն գործել է որպես հոսպիտալ, իսկ հետո վերածվել է միջնակարգ դպրոցի:

Կայքը նշում է նաև, որ Ադրբեջանի իշխանություններն ամենուրեք խոսում են «նմանը չունեցող տնտեսական զարգացում ապրող Ադրբեջանի» մասին, սակայն մի դպրոց էլ չեն կարողանում վերանորոգել:

Placeholder
Բաքվում դպրոցի առաստաղը փլվել է առաջին դասարանի աշակերտների գլխին (Տեսանյութ)