Ալ-Բարադեյը կոչ է անում բոյկոտել Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները
Քաղաքական
16:52 23/02/2013

Ալ-Բարադեյը կոչ է անում բոյկոտել Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները

Եգիպտոսի ընդդիմության ներկայացուցիչ Մուհամեդ Ալ-Բարադեյը կոչ է արել բոյկոտել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ ասելով, որ հրաժարվում է մասնակցել «այդ խաբեբայությանը»: Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին տնօրեն նշել է, որ ինքը նույն կոչով հանդես էր եկել նաև 2010 թվականին՝ բողոքելով Մուբարաքի իշխանության օրոք ժողովրդավարության դեմ բռնություններին:
«Այսօր ես կրկին կոչ եմ անում բոյկոտել, քանի որ չեմ ցանկանում մասնակցել խաբեբայությանը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել է, որ ապրիլի 27-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք անցկացվելու են չորս փուլով: Յուրաքանչյուր փուլում քվեարկելու են երկրի տարբեր շրջաններ: Նման մոտեցումը պատճառաբանվում է դիտորդների պակասով: Սպասվում է, որ նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա հուլիսին:
 

Placeholder
Ալ-Բարադեյը կոչ է անում բոյկոտել Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները