Ծաղկեպսակներ ու ծաղիկներ Անհայտ զինվորի հուշաքարին
Օրվա թեմա
15:03 23/02/2013

Ծաղկեպսակներ ու ծաղիկներ Անհայտ զինվորի հուշաքարին

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ փետրվարի 23-ին «Հաղթանակ» զբոսայգի են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և զինծառայողներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Միջոցառումն ավարտվել է հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով:

Հիշեցնենք, փետրվարի 23-ը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է որպես Հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ԱՊՀ մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ձևավորված ավանդույթի համաձայն, այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ` նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան:

 

Placeholder
Ծաղկեպսակներ ու ծաղիկներ Անհայտ զինվորի հուշաքարին