ԿԳՆ. Բացակայությունների թիվն այսօր այլ ուսումնական օրերից չի տարբերվում
Կրթություն, գիտություն
10:15 25/02/2013

ԿԳՆ. Բացակայությունների թիվն այսօր այլ ուսումնական օրերից չի տարբերվում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 0930-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են: Բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում:
Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:

Հիշեցնենք, որ մի խումբ ուսանողներ մտադիր էին այսօրվանից անժամկետ դասադուլ հայտարարել: Դասադուլի սկիզբը մեկնարկում է այսօր, ժամը՝ 11:30, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև։

Նախորդող նորություն`Ուսանողներն այսօրվանից դասադուլ են սկսում

Placeholder
ԿԳՆ. Բացակայությունների թիվն այսօր այլ ուսումնական օրերից չի տարբերվում